«Европейская правда» պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկայում Ուկրաինան ու Թուրքիան ռազմական նոր համաձայնագիր կստորագրեն: Աղբյուրը հաղորդում է, որ համապատասխան փաստաթուղթը երկու երկրները կստորագրեն մոտ օրերս:
«Հոկտեմբերի 15-17-ը նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիի այցն Անկարա, ու հենց այդ այցի շրջանակներում էլ Ուկրաինայի նախարարների կաբինետի և Թուրքիայի կառավարության ռազմական նոր համաձայնագիր կստորագրվի»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:
Նշենք, որ վերոնշյալ ամաձայնագրի նախագիծն արդեն իսկ ընդունվել է Ուկրաինայի կառավարության վերջին նիստի ժամանակ: